Տիգրան Աբրահամյան. Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է վերջնականապես շարքից հանել Հայաստան պետությունը

Տիգրան Աբրահամյան. Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է վերջնականապես շարքից հանել Հայաստան պետությունը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս պրոցեսները, առավել քան երբևէ, ուղիղ առնչություն ունեն Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ:

Ըստ այդմ` հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ուղիղ կախվածության մեջ է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններից:

Թուրք-ադրբեջանական տանդեմը, բավականին ագրեսիվ մանևրներով, փորձում է վերջնականապես շարքից հանել Հայաստան պետությունը, որից հետո ցանկացած պայմանավորվածություն, համաձայնություն կամ պայմանագիր արդեն դառնալու է ոչ էական»։

Leave a Reply

Your email address will not be published.