Տիգրան Ավինյանը հեռացվել է ԱՆԻՖ-ի խորհրդից. հրամանը ստորագրել է Վահան Քերոբյանը

Տիգրան Ավինյանը հեռացվել է ԱՆԻՖ-ի խորհրդից. հրամանը ստորագրել է Վահան Քերոբյանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել է հրաման, համաձայն որի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) խորհրդում։

 

Ավինյանի հետ՝ դադարեցվել են նաև խորհրդի անդամներ Սոնա Թևանյանի ու Անետա Բաբայանի լիազորությունները։

 

Մեկ այլ հրամանով՝ Քերոբյանը չի հաստատել ԱՆԻՖ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

 

Որոշման մեջ նշվում է, որ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող համախմբված ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ չեն ներկայացնում ընկերության և վերջինիս դուստր ընկերությունների ֆինանսական վիճակը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.