Տիգրան Արզաքանցյան․ Քաղաքապետի ընտրությունը պետք է լիներ պլան Բ, ոչ թե պլան Ա

Տիգրան Արզաքանցյան․ Քաղաքապետի ընտրությունը պետք է լիներ պլան Բ, ոչ թե պլան Ա

Mitk.am-ի հարցազրույցը ՛՛Ուժը Հայրենյաց՛՛ կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի հետ՝ մանրամասնում ենք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը, ինչպիսի ընտրացուցակով, դեպի Արցախ՝ հումանիտար աղետի պայմանները, բեռների սպասումը Կոռնիձորի սահմանին, միջազգային դերակատարների դերը, մեր երկրի անվտանգությանն ուղղված քայլերը ու համանման հարցեր։

Պարոն Արզաքանցյան, Ձեր ղեկավարությամբ կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին։

Ի սկզբանե ես կուզենայի, որ մենք զբաղվեինք Արցախի խնդիրները լուծելով, մեր սահմանները ուժեղացնելով, երկրում տնտեսությունը զարգացնեինք ․․․ Դրանք ավելի առաջնահերթ են, քան Երևանի ավագանու ընտրությունները։ Քաղաքապետի ընտրությունը պետք է լիներ պլան Բ, ոչ թե պլան Ա։ Դրանք ես առաջադրել եմ ՀՀ վարչապետի հետ արտախորհրդարանական ուժերիս հանդիպման ժամանակ՝ չընդունվեց, ուստի մենք պատրաստ ենք մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։ Մեր թիմակիցներով կազմել ենք ցուցակը, ավագանու թեկնածուները որոշված են, թեև՝ նրանց թիվն ավելանում է, որովհետև մեր քաղաքական ուժն ու նրա ծրագիրը շատերն են հավանում։ Մեր կուսակցությունը շարունակական աշխատանքներ է տանում բոլոր ուղղություններով։

ԿԸՀ-ում պաշտոնապես մեկնարկել է փաստաթղթերի հանձնման գործընթացը, դուք երբ եք ներկայացնելու և ավագանու քանի թեկնածու ընդգրկված կլինի դրանում։

Ես չեմ հետևում ընտրացուցակի թվին, այլ որակին, մեր՝ Ուժը Հայրենյաց կուսակցության անունից, նվազագույնը կներկայացվեն 55 թեկնածուներ։ Եթե մեր երևանցիները ուշադիր հետևեն թեկնածուների կենսագրություններին ու մտահոգ լինեն Երևանի վաղվա օրվա հանդեպ, ապա կնկատեն արդյունավետությունը։ Մենք ընտրել ենք շատ արհեստավարժ թիմ՝ թե՛ ճարտարապետներ, թե՛ շինարարներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ, ովքեր լավ մտավորականներ են ու մտահոգ են Երևանի վաղվա օրվա մասին։

Ինչու է Երևանի ավագանու ընտրույթւոններում ՈՒՀԿ-ն ներկայանում ի դեմս Նելլի Հարությունյանի, ով է նա, կներկայացնեք։ Դուք կուսակցության նախագահն եք, ինչու չեք առաջնորդում նախընտրական ցուցակը։

Ես նպատակ չունեմ դառնալ Երևանի քաղաքապետ։ Այդ ժամանակը ավելի լավ է ներդնեմ իմ քաղաքական ուժն ավելի հզորացնեմ, գաղափարապես հարստացնեմ, իսկ մայրաքաղաքով թող զբաղվեն նրանք, ովքեր քաղաքային տնտեսությունից ավելի են հասկանում։

Իսկ, թե ով է Նելլի Հարությունյանը․ նա ունի բավական մեծ անցած ճանապարհ, լավ հայրենասեր է, կրթված և զարգացած է, ունի ամենակարևորը՝ պատասխանատվություն, պահանջող է, լավ մենեջեր է, նա կարող է պրոֆեսիոնալ թիմ կազմել ու ծաղկեցնել մեր քաղաքը։ Նելլի Հարությունյանն ունի միջազգային ընկերությունների հետ շատ խոշոր համագործակցության փորձ, տարբեր լեզուների ունակություն, բանակցելու հնարամտություն։ Ես նույնպես բոլոր ջանքերս կներդնեմ մեր ավագանիների ծրագրերում  ու կօգնեմ իրագործել դրանք, որովհետև ես նույնպես շահագրգռված եմ, որ մեր Ուժը Հայրենյաց կուսակցության թիմը արդյունք ցույց տա։

Համոզված եմ, որ նախընտրական ծրագիրը մեծ կլինի, խոստումները՝ շատ, սակայն ըստ Ձեզ, որոնք են քաղաքամայրի առաջին երեք հիմնախընդիրները։

Երեք, հինգ, թե՝ տասը, դուք նախընտրական քարոզարշավի շրջանակներում կարող եք հարց տալ մեր քաղաքապետի թեկնածուին և նա շատ պատրաստակամ կպատասխանի դրանց։

Շատ լավ, Օգոստոսի 23-ից Սեպտեմբերի 15-ը՝ սիրով։ Հիմա Ձեր թույտվությամբ անդրադառնանք արցախյան հիմնախնդրին, ինչ պետք է լինի արցախահայության ճակատագիրը ու Կոռնիձորի սահմանին կանգնած հումանիտար բեռը, այն ի վերջո կհասնի Արցախ։

Այսօր մեր ձեռքում չէ այն քաղաքական գործիքը, որը մենք կարող ենք օգտագործել։ Ես բոլոր հարթակներից դիմել եմ միջազգային հանրությանը, ներկայացրել ստեղծված իրավիճակն ու ակնկալել բոլորի օգնությունը։ Անգամ ունեցանք Հաագայի դատարանի վճիռ, սակայն ադրբեջանական կողմը չի կատարում այն, որովհետև աշխարհում մեծ տնտեսական խնդիրներ կան, որոնք ՌԴ-ն այլևս չի արտահանում, հասցնում իրենց, դա մասամբ անում է Ադրբեջանը։ Այդ երկրներին ավելի շատ հետաքրքիր է իրենց առևտուրը, տնտեսության զարգացումը, քան մեր խնդիրները։ Աշխարհի բոլոր խոշոր երկրների ղեկավարներն իրենց դրել են խուլի ու կույրի տեղ, ցավոք սրտի, որի արդյունքում մենք ունենք այսպիսի իրավիճակ։ Դրա համար, ես ասել եմ մեր իշխանությանը, որ մենք պետք է հզորանանք ու պայքարենք մեր ճանապարհների բացման, արցախցիների իրավունքների պաշտպանության համար՝ թե՛ կռվով, թե՛ դիվանագիտական միջոցներով, առանց միջնորդների, մենք պետք է մեր հարևանի հետ կապեր հաստատենք։

Եվ եվրոպական կառույցները, և ռուս խաղաղապահներն իրենց քանդակագործությունն են անում, բայց ոչ ճանապարն են բացում, ոչ կանխում սահմանին կրակ չբացելը ․․․ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, դրանց հետ աշխատանքը շատ վատ է, որովհետև իրենք իրենց պարտականությունները չեն կատարում, իրենց հետ պետք է լուրջ աշխատանք կատարվի։

Այդ հարցերը Դուք բարձրաձայնել եք ՀՀ վարչապետի հետ արտախորհրդարանական կուսակցություններիդ հետ հանդիպման ժամանակ։

Այո, բա ոնց, ասել եմ՝ բոլորդ այստեղ կանգնում, ասում եք, որ պիտի դուրս գանք ՀԱՊԿ-ից, բայց որ դուրս եք գալիս ու այլընտրանք չունեք, ընկեր, ինչն է ձեզ ստիպում դա անել, դուրս գալուց առաջ պետք է ունենալ առաջարկներ, որոնք ավելի շահավետ են, քան ՀԱՊԿ-ը։ Ամեն օր պետք է ռուսների հետ աշխատանք տարվի, եթե դուք չեք հասցնում, կամ՝ չունեք կադրեր, ապա խնդրեմ ես պետականամետ, իմ երկիրը սիրող եմ, լիազորեք ինձ, ես կբանակցեմ, աշխատանքները կկատարեմ։ Ես ռուսների հետ ունեմ տասնյակ տարիների աշխատանքային փորձ, եղել եմ ԱԺ հայ – ռուսական բարեկամության հանձնաժողովում, ես լուրջ աշխատանքներ եմ կատարել, թող նայեն իմ անցած ճանապարհը։

Էդ ռուս խաղաղապահների, օվկիանոսից այն կողմ ու Եվրոպա գնալու փոխարեն, ես ասում եմ, պարոն ՀՀ վարչապետ, եկեք մի ամիս ոչ մեկի հետ կապ չըբռնենք, չբանակցենք, տեսնենք ինչ կլինի։ Մեր ուժերը չկորցնենք այստեղ – այնտեղ, այլ ռազմավարական լուրջ խնդիրներ լուծենք։ Մեր թշնամին ինչ լեզվով որ խոսում է, դրանից ավելի մենք պիտի պատասխանենք, մինչև դրանց քթին չտանք, դրանք չեն զգա ով ով է։

Մենք մեր երկրում պետք է հզորանանք, մեր անվտանգային հիմնախնդիրները լուծենք, ոչ թե հարյուրավոր կուսակցություններ, այլ մի 5 կուսակցություն պիտի լինի մեր երկրում ․․․

Ներեցեք, պարոն Արզաքանցյան, բայց ընթերցողը այստեղ Ձեզ կհարցնի, հարյուրից ավելին կային, Դուք ինչու նորը ստեղծեցիք ․․․

Այ, լավ հարց է, հիմա ասեմ, որ երբեք չեմ բարձրաձայնել․ Մի պահ հետահայաց հիշեցնեմ․ դիմեցի Ժառանգություն կուսակցության ղեկավարին, որ լինեմ իրենց վարչապետի թեկնածուն, վարչությունը համալրվի իմ թիմակիցներով ու գնանք քարոզարշավի։ Մենք մեր բոլոր խոստումները կատարեցինք, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը իքս, իքս, իքս պատասխաններ տվեց, ինչը իմ համար պարզ չէր։ Դրանից հետո ես հանդիպեցի ՀԴԿ Արամ Գասպարի Սարգսյանի հետ, ես ներդրում կատարեցի իրենց հիմնադրամում, որ կուսակցությունը չլուծարվի, իրենցը խորհուրդն է կառավարում, չեղավ։ Երրորդը՝ Տիգրան Ուրիխանյանի Ալյանսն էր, առաջարկ ստացա, որ խորհուրդի նախագահ եմ դառնում ու գնում ենք առաջ, բայց մեր ջրերը մի ճանապարհով չհոսեցին, ընտրություններին ես մենակ էի գնում քարոզաշավի՝ իմ թիմակիցների հետ, մարդիկ հարցնում էին, բա ուր են իրենք, էս ինչ ա ․․․ Իմ թիմի կարծիքը ես միշտ հաշվի եմ առնում, դրա համար էլ մեր Ուժը Հայրենյացը ստեղծեցինք, գրանցեցինք, համագումար արեցինք, դահլիճում տեղ ու դադար չկար ․․․ Հիմա աշխատում ենք։ Ես դեմ եմ եղել նոր կուսակցություն բացելուն, ուղղակի հին կուսակցությունները վարկաբեկված են, մարդիկ կան, որ ճակատագրական սխալներ են արել։

Պարոն Արզաքանցյան, վերջին անգամ մամուլի հետ հաղորդակցվել եք Ձեր և ոմն Վարդան Ղուկասյան – Դոգի հետ խնդիրների թեմայով, հիմա, երբ նա վերադարձել է Հայաստան, հանդիպել եք, որ փուլում է հետաքննություն –  նախաքննությունը։

 

 

Շարունակությունը` սկզբնաղբյուրում

Leave a Reply

Your email address will not be published.