Ըստ մեր թողած սպառազինությունների պլանի՝ նախատեսված էր գնել շուրջ 2 500 ԱԹՍ, որից շուրջ կեսը պետք է հասներ ՀՀ և ընդունվեր ԶՈՒ-ի շարքեր մինչև 2020թ.-ը. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Մինչդեռ ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը եկավ և փոխեց սպառազինություների գնման պլանը և ԱԹՍ-ների փոխարեն գնեց ՍՈւ կործանիչները, որոնք պատերազմի ընթացում չեն օգտագործվել։ «Հիմա դրա համար թող գնան ու ներողություն խնդրեն»,-ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ խոսում են ՄՈԲ ռեսուրսից և անձնակազմի պատրաստվածությունից։ «Էտ նույն անձնակազմ է 2016-ի քառօրյան հաղթել, ինչու «թակ» մի դեպքի դասալքության մասին հաղորդում չկա»,-ասաց նա։
Մամիջանյանը շարունակեց, որ պետք է ներողություն խնդրի, որ հոկտեմբերից զինադադար չի կքնել, և դրանից հետո զոհերն իր անձնական պատասխանատվությունն ունեն։
«Մեկ էլ պահեստների լիուլի լինելու և չլինելու մասին էին խոսում, թիվ չեմ հնչեցնի, բայց կեսից պակասն է օգտագործվել արկերի։ ՀՀ ԶՈւ-ն որևէ սպառազինության խնդիր չի ունեցել, և դա եղել է մեր ձեռք բերված և անվճար ստացած սպառազինության հաշվին»,-ասաց նա։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե նախկին իշխանությունները ժամանակին անհանգստացած լինեին՝ 44-օրյա պատերազմում չէինք կանգնի բանկա-բութուլկեքի հետևում։