Փաշինյանը Մակրոնին սեպտեմբերին հրավիրել է Հայաստան

Փաշինյանը Մակրոնին սեպտեմբերին հրավիրել է Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Այդ մասին նա ասել է Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ասուլիսի ընթացքում ասաց Փաշինյանը։

« Մեզ համար մեծ պատիվ է այսօրվա արարողությանը ներկա գտնվելը։ Այս իրադարձությունը ցույց է տալիս մեր ժողովուրդների միջև առկա հարաբերությունների խորքը։ Մեզ կապում է խորը, էմոցիոնալ կապեր։ Ձեր թույլտվությամբ պետք է ընդգծեմ, որ այս տարի  լրանում է Շառլ Ազնավուրի 100 ամյակը  և հույս ունեմ, որ սեպտեմբերին միասին կմասնակցենք Ազնավուրին նվիրված համերգին։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել իմ հրավերը պետական այցով ՀՀ այցելելու»,-ասաց  Փաշինյանը՝ Մակրոնին։

Leave a Reply

Your email address will not be published.