Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է անում Տավուշում

Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է անում Տավուշում

Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր զրույցը նվիրել է իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն թեմային։

«Ժողովրդապետության պայմաններում ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտն է, որ ժողովուրդն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, այսինքն, ոչ թե ուրիշներն են որոշում, թե ժողովուրդն ինչ իրավունքների ու պարտականություններ ունի, այլ ժողովուրդն է որոշում»,-ասաց նա՝ նշելով, որ կարևոր է՝ լինի պատկերացում, թե այդ իրավունքներն ու պարտականություններն ինչ տարածքի վրա են գործում։

 

Նրա խոսքով, ինքնիշխանությունը, իրավունքը, նույնիսկ պետականությունը առանց տարածքի կոնկրետացման լղոզվում են ու դառնում սակավ կիրառելի, ոչ կիրառելի ու նույնիսկ անկենսունակ։

 

Փաշինյանը ցանկացավ ասածն ավելի պատկերավոր ցույց տալ, վերցրեց ջրով լցված սրվակն ու ասաց՝ պատկերացնենք, դրա մեջ են իրավունքներն ու պարտականությունները, ապա ջուրը լցրեց թափանցիկ, դատարկ բաժակի մեջ՝ հայտարարելով, եթե այդ իրավունքներն ու պարտականությունները կոնկրետ ձևի մեջ, ապա կիրառելի են ու կենսունակ։

 

«Մենք կարող ենք այն օգտագործել մեր կենսական կարիքներն ապահովելու համար»,-ասաց նա՝ կում անելով ջրից։

 

Ապա առաջարկեց պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե իրավունքներն ու պարտականությունները պարփակված չլինեն ձևի մեջ, ու սրվակի ջուրը թափեց աշխատանքային սեղանին։

 

Սեղանից ջուրը թափվեց Փաշինյանի հագուստի վրա, իսկ նա շարունակեց՝ դրանք դառնում են ոչ կենսական, լղոզվում են, պրոբլեմներ ու անհարմարության զգացում են ստեղծում։

 

«Այն, ինչ մենք անում ենք նաև Տավուշի մարզում, հենց այս նպատակն ունի: Դրա շրջանակում էականորեն կուժեղանա քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների շրջանակը, այս քառամիասնությունը կերաշխավորի մեր պետության զարգացումն ու գոյությունը»,-ասաց նա։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.