ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Բրոնյար պալատում մասնակցում է «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ին: Նա ելույթ է ունենում «Համագործակցությունը մրցակցության պայմաններում խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» խորագրով պանելային քննարկմանը:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Կրիտսալինա Գեորգիևան, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան, մի շարք երկրների առաջնորդներ, կառավարությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
Վարչապետը մասնակցելու է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» խորագրով պանելային քննարկմանը: