Փաշինյան-Շոլց հեռախոսազրույց է տեղի ունեցել

Փաշինյան-Շոլց հեռախոսազրույց է տեղի ունեցել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում են կառավարությունից։

 

Հաղորդագրությունում նշված է․

 

«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:

 

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։

 

Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստան – Գերմանիա համագործակցության օրակարգային հարցերին»:

 

 

Leave a Reply

Your email address will not be published.