Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցի է դուրս եկել ավելի քան 2.5 հազար մարդ

Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցի է դուրս եկել ավելի քան 2.5 հազար մարդ

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ Փարիզի ցույցի մասնակիցների թիվը գերազանցել է 2,5 հազարը։

Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։

Ցույցը տեղի է ունենում Կոնկորդ հրապարակում: Ցուցարարները խարույկ են վառել հրապարակի կենտրոնում։ Ակցիայի տարածք են բերվել ոստիկանության ուժեղացված ջոկատներ։

Հանրահավաքի որոշ ագրեսիվ մասնակիցներ սադրել են ոստիկաններին, քարեր ու շշեր նետել նրանց վրա։

Leave a Reply

Your email address will not be published.