Փորձում ենք փոխել GSP-ի միջոցով ԱՄՆ արտահանվող ապրանքների կառուցվածքը․ Քերոբյան

Փորձում ենք փոխել GSP-ի միջոցով ԱՄՆ արտահանվող ապրանքների կառուցվածքը․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է GSP համակարգի միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանման վերաբերյալ շնորհանդեսը, որի ընթացքում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոյը հանգամանորեն ներկայացրել է համակարգի կիրառման ընթացակարգերն ու արտահանման ընդլայնման հնարավորությունները։

Մինչև հիմա GSP համակարգի միջոցով Հայաստանից ԱՄՆ է արտահանվել հիմնականում սննդամթերք, ինչպես նաև թանկարժեք մետաղներ, ոսկյա զարդեր, հանքային ջրեր, սակայն մենք փորձում ենք փոխել կառուցվածքը և առավել կենտրոնանալ միջին և բարձր տեխնոլոգիական ապրանքների վրա»։

Leave a Reply

Your email address will not be published.