Քաղաքապետի ընտրության մասնակցության ամենացածր ցուցանիշը ազատության և ժողովրդավարության արդյունք է. ԿԸՀ նախագահ

Քաղաքապետի ընտրության մասնակցության ամենացածր ցուցանիշը ազատության և ժողովրդավարության արդյունք է. ԿԸՀ նախագահ

Սա Երևանի քաղաքապետի ընտրությունների մասնակցության ամենացածր ցուցանիշն է, հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Չեմ հիշում նման ցածր ցուցանիշ։ Բայց սա ընտրողների որոշումն է։ Ինչպես քվեարկելն է ընտրողի որոշումը, այնպես էլ՝ չքվեարկելը», – ասաց նա։
Հովակիմյանի կարծիքով, ազատ և ժողովրդավարական ընտրությունները ամբողջ աշխարհում ունեն մասնակցության ցածր մակարդակ։
Երևանի ավագանու ընտրություններին 824 250 ընտրողներից մասնակցել է 234 553 քաղաքացի։
Դա ընտրողների ընդհանուր թվի 28,46 տոկոսն է։

Leave a Reply

Your email address will not be published.