Քամու հետևանքով այսօր մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանությունը»։
Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղբայրության 12 հասցեում, թեղին ընկնելով փակել է ճանապարհը:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Լեփսիուսի 17 հասցեում էլ ծիրանենի է տապալվել: Կազմակերպության աշխատակիցներն օպերատիվ են արձագանքել: