ՔՊ-ն որոշել է խլել իշխանությունը համայնքներում. ճնշիչ գործողություններն անձամբ Պապիկյանն է կոորդինացնում. Զուրաբյան

ՔՊ-ն որոշել է խլել իշխանությունը համայնքներում. ճնշիչ գործողություններն անձամբ Պապիկյանն է կոորդինացնում. Զուրաբյան

Նոյեմբերի  23-ին տեղի է ունեցել ՔՊ նիստ, որում քննարկվել են, թե ինչպես կարող են խլել իշխանությունը այն ընդդիմադիր համայնքապետերից, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի ունեցած հրատապ ասուլիսում հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Ալավերդիի համայնքապետի շուրջ ծավալվող գործընթացներին:

«Մասնավորապես Ալավերդու հարցը եղել է այդ քննարկված հարցերից մեկը եւ որոշում է ընդունվել, որ ահա ժամանակն է վճռական գրոհի  համար, Ալավերդու համայնքապետի պաշտոնն ի վերջո ընդդիմությունից խլվի: Եւ շատ կոնկրետ որոշում է ընդունվել, որ Ալավերդիում պետք է անվստահություն հայտնեն գործող քաղաքապետին: Ես կասեի, որ այս գործունեությունը այնքան է  ընդգծված բնույթ է ստացել, որ այսօր ՀՀ-ում գործում  է ոչ թե ԿԸՀ այլ ընտրապատժիչ հանձնաժողով, այսինքն ԿԸՀ-ն աշխատում է ՔՊ-ի ղեկավարությամբ եւ կոորդինացիայով՝ իմ ասած այս ճնշումները գործադրելու համար: Ես նույնիսկ կասեի ռազմապատժիչ ընտրչական հանձնաժողով, որովհետեւ այս արշավին միացել է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն անձամբ իրականցնում է այդ ճնշումների կոորդինացիան, շատ դեպքերում օգտագործելով պաշտպանության նախարարության եւ ընդհանրապես բանակի ռեսուրսները այդ ճնշումները իրականցնելու նպատակով»,-ասաց նա:

Զուրաբյանը նշեց, որ այս մեթոդը միայն Ալավերդիում չի տեղի ունենում, նույն մեթոդը կիրառվել է նաև Վանաձորում՝ համայնքապետի նշանակելով քրեական դեմքի։  Նմանատիպ ճնշումները գործադրում են Վարդենիսում, որտեղ նորից ընդդիմադիր քաղաքապետ կա, իսկ Թալինում արդյունքը նրանք նոր ընտրությունների գնացին , քանի որ արդյունքն իրենց համար գոհացուցիչ չէր: Զուրաբյանի խոսքով՝ Երևանում ևս նույն պատկերն է՝ ռազմապատժիչ ղեկավարի միջոցով։

Զուրաբյանը հավելեց որ մեր երկրի  անվտանգությունը, Արցախը տապալած իշխանությունները, այնուամենայնիվ սիրում է խոսել այն մասին, որ ունեն շատ լուրջ նվաճումներ, սակայն դա իրականում այդպես չէ:

«Տնտեսության մասին իրենց գովաբանումները կարծում եմ, որ լրիվ անհիմն  են, որովհետեւ դա իրենց քաղաքականության հետ որեւէ կապ չունի: Անվտանգության եւ տնտեսության ոլորտում մեր իշխանությունը լրիվ տապալված իշխանություն է, եւ որպես հաղթաթուղթ մեր իշխանությունը միշտ ներկայացրել է իր այսպես կոչված նվաճումները ժողովրդավարության հարցում, այսինքն իբր թե Հայաստանում հարգվում է ժողովրդի կամքը, ընտրություններ են անցկացվում, ընտրություններում հաղթած մարդիկ, այդ թվում նաեւ ընդդիմության ներկայացուցիչները իբր թե թույլատրվում է նրանց կառավարել եւ ղեկավարել առնվազն տեղական ինքնակառավարման մարմիններում»,- ասաց նա՝ նշելով, որ իրականում այդպես չէ:

Նշենք, որ ՏԻՄ ընտրություններին Ալավերդիում ՔՊ-ն պարտվել էր, «Ապրելու երկիր»-ը եւ ՀԱԿ-ը 50 տոկոսից ավելի մանդատ էին ստացել, հուշագիր էին կնքել եւ համատեղ կառավարում էին իրականացնում: Սակայն ավագանու ՔՊ խմբակցությունը օրերս անվստահություն էր հայտնել գործող համայնքապետին:

Leave a Reply

Your email address will not be published.