Օտարերկրացին վերցրել է ոստիկանի ինքնաձիգն ու կրակել․ նա ու երկու ոստիկան վիրավորվել են․ Նոր մանրամասներ

Օտարերկրացին վերցրել է ոստիկանի ինքնաձիգն ու կրակել․ նա ու երկու ոստիկան վիրավորվել են․ Նոր մանրամասներ

ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել ոստիկանության Կոտայքի բաժնում գիշերվա միջադեպի մասին։

Նա նշել է, որ գիշերը` 00:50-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին են բերել օտարերկրյա քաղաքացու, նախնական տեղեկություններով՝ ինքնավնասում կատարելու համար, օտարերկրացին վերցրել է ոստիկաններց մեկի ինքնաձիգը և կրակոցներ է արձակել:

Սարգսյանը նշել է, որ հրազենային վնասվածքներ են ստացել օտարերկրացին ու ոստիկանության 2 ծառայող:

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

 

Leave a Reply

Your email address will not be published.