Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 31-ամյա Արտուշ Թ.-ն: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Նա փետրվարի 6-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a Reply

Your email address will not be published.