Իսրայելում շարունակվում եմ զանգվածային ցույցերը, հազարավոր իսրայելցիներ երկրի տարբեր քաղաքներում գիշերը ցույցի են դուրս եկել այն բանից հետո, երբ վարչապետ Բենյամին Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Իսրայելի պաշտպանության նախարարին աշխատանքից հեռացնելու պատճառ է դարձել այն, որ նա մարտի 25-ի երեկոյան կառավարությանը կոչ է արել կասեցնել դատական բարեփոխումների օրինագիծը, որը հասարակության և ընդդիմության դժգոհությունն է առաջացրել:
Թել Ավիվում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել, երբ այսօր վաղ առավոտյան ոստիկանները սկսել են ցրել ցուցարարներին: Երեք ոստիկան վիրավորվել է: Ցուցարարներն այրել են անվադողեր, արգելապատնեշներ են կառուցել՝ խոչընդոտելով երթևեկությանը: Այալոնի մայրուղով երթևեկությունը երկու կողմից փակվել է, որից 5 ժամ անց ոստիկանական մեծ ուժեր են բերվել: Նրանք ջրցան մեքենաների միջոցով ցրել են մայրուղին փակած ցուցարարներին: Ակցիայի մասնակիցներն էլ ոստիկանների վրա տարբեր առարկաներ են նետել:
Մանրամասները՝ տեսանյութում: