Առնվազն մեկ մարդ վիրավորվել է, երկու մեքենա հրկիզվել Է Ֆրանսիայի Սենտ Սոլին քաղաքում ջրամբարի կառուցման դեմ ցույցի ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով, հայտնում է ԲՖՄ հեռուստաալիքը:
«Լուսանկարիչը վիրավորվել է: Առնվազն երկու տրանսպորտային միջոց էլ հրկիզվել է», – ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Տեղական իշխանությունների համաձայն՝ ցույցերին մասնակցում է առնվազն 6 հազար մարդ, կազմակերպիչները խոսում են մոտ 25 հազար մասնակիցների մասին: