Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի տարածքում՝ Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ։ Ասված է Ֆրանսայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ֆրանսիան խորը մտահոգված է ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Հայաստանի տարածքում՝ Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից կան զոհեր և վիրավորներ։
Սա հիշեցնում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և կողմերին կոչ ենք անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։
Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։