«000 OO 00» համարանիշով ավտոմեքենան, որը վարել է Առուշ Առուշանյանը, տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

«000 OO 00» համարանիշով ավտոմեքենան, որը վարել է Առուշ Առուշանյանը, տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում:

 

Ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Գորիսի քաղաքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է:

 

Նա 1 տարով զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից: Մեքենայի վրա տեղադրված համարանիշները օրեր առաջ գնել է Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը:

Leave a Reply

Your email address will not be published.