000 OO 00 համարանիշը ձեռք է բերել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը․ Մանրամասներ

000 OO 00 համարանիշը ձեռք է բերել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը․ Մանրամասներ

«Գոլդ» համարանիշների աճուրդը ավարտվեց 2024 թվականի փետրվարի 28-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 7 համարանիշները վաճառվել են 156 մլն դրամով, այդ թվում է նաև բոլորի կողմից ցանկալի՝ 000 OO 00 համարանիշը։

 

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ համարանիշները ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի կողմից։ Ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից լրատվամիջոցը տեղեկացել է, որ «Առանցք» ՍՊԸ-ն պատկանում է Գագիկ Սամվելի Առուշանյանին, ով ՍՊԸ-ի տնօրենն է։

 

Ըստ ՀՀ ընտրողների պետական ռեգիստրի՝ Գագիկ Առուշանյանը բնակվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում և գրանցված է նույն հասցեում, որտեղ գրանցված է նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այսինքն՝ Գագիկ Առուշանյանը համայնքապետի հայրն է։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ համարանիշները գրանցված են Mercedes-benz G63 AMG 4.0 մեքենայի վրա, որը օրերս շրջում էր Երևանի փողոցներում, իսկ ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել էր մեքենան։

ArmLur.am-ը փորձել է կապ հաստատել Առուշ Առուշանյանի հետ, սակայն, ինչպես միշտ, նա որևէ զանգի չի արձագանքել։

Leave a Reply

Your email address will not be published.