Թուրքիայի Մարաշ նահանգի Փազարջըքի մոտ տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով Մալաթիայի հայ համայնքից 2 հոգի են զոհվել։
Պոլսո Հայոց պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Մալաթիայում 2 հայ է զոհվել մի ընտանիքից։
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։
Մահացածների թիվը հասել է 912, վիրավորներինը՝ 5385: