Փաշինյանի ստորագրությամբ 71 զորամաս է դրվել վաճառքի, «Ստալիչնի պոլկն» էլ հետը. Գեղամ Մանուկյան

Փաշինյանի ստորագրությամբ 71 զորամաս է դրվել վաճառքի, «Ստալիչնի պոլկն» էլ հետը. Գեղամ Մանուկյան

«Ես բերել եմ մի փաստաթուղթ, 2022-ի ապրիլի 15-ի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ: ՊՆ-ի թվով 71 գույք փոխանցվում է պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի, վաճառվի: Այստեղ 71 զորամասի հասցե է, «ստալիչնի պոլկ»-ն էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր:  Հիմա ի՞նչ հայտարարենք, որ զորամասեր են վաճառվո՞ւմ: Ոչ, պարզապես այս զորամասերը չգործող են եւ նույնիսկ  դրանց պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար  դրվել է վաճառքի»:

Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու հարցին, որով ԱԺ է եկել գլխավոր դատախազը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published.