Բաքուն 15 օր առաջ խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Երևանին․ Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն 15 օր առաջ խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Երևանին․ Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Երևանին 15 օր առաջ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Երեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը վերջերս Ադրբեջանից ստացել է հաշտության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ և ուսումնասիրում է դրանք։

«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հնչեցրած առաջարկները Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե մի քանի, այլ 15 օր առաջ։ Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններ վարելու օգտին կարճ ժամանակում և միշտ պատրաստ է դրան», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Երեւանն ու Բաքուն անցյալ տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։

Leave a Reply

Your email address will not be published.