Ամենաշատը մենք ենք ուզում, որ Հայաստան-Ադրբեջան երկաթուղին և ավտոճանապարհները բացվեն․ Փաշինյան

Ամենաշատը մենք ենք ուզում, որ Հայաստան-Ադրբեջան երկաթուղին և ավտոճանապարհները բացվեն․ Փաշինյան

Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումը էականորեն կմեծացնի մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի և ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ,  խորհրդարանում հայտարարեց երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը այս առումով է նաև շահագրգռված տարածաշրջանային ենթակառուցվածքները բացելու հարցում։

Փաշինյանը նաև պատրաստակամություն հայտնեց՝ «այն, ինչը գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, մենք պատրաստ ենք իրականացնել»։

«Ամենաշատը Հայաստանն է ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, դիմադրում են մյուսները։ Ուրիշ որևէ մեկը ավելի շատ այդ ճանապարհների կարիքը չունի՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, որովհետև իրենք բոլոր ճանապարհների այլընտրանքներն ունեն»,- խոսքը եզրափակեց Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published.