Եթե ՀԱՊԿ-ը չի պատասխանել, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, ո՞նց է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ տարածքը, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան

Եթե ՀԱՊԿ-ը չի պատասխանել, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, ո՞նց է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ տարածքը, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ խոսակցություններին, թե ինչու ՀՀ կառավարությունը նախընտրեց  ընդունել ԵՄ դիտորդական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ առաքելությունը՝ ոչ:

«Թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան: Մենք ՀԱՊԿ-ի պարագայում շատ հստակ խնդիր ենք ձևակերպել, քանի որ ՀԱՊԿ-ն ունի  շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝  ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգ, որն ընդունվել է 2010 թվականին ու որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց, միևնույն ժամանակ, կա հստակ ըմբռնում ու հասկցություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին», – Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե ՀԱՊԿ-ից խնդրել են մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պատասանատվության գոտին Հայաստանում:

«Այսինքն՝ մեզ  ասել իրենց պատկերացումը, թե որն է Հայաստանը, մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել», – նշեց վարչապետը:

Վարչապետն ընդգծեց՝ եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է  Հայաստանի Հանրապետությունը, ո՞նց է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ  տարածքը, թե՞ ոչ:

Leave a Reply

Your email address will not be published.