ՀՅԴ-ն մտադիր է հեռացնել Փաշինյանի գլխավորած իշխանությանը. ՀՅԴ

ՀՅԴ-ն մտադիր է հեռացնել Փաշինյանի գլխավորած իշխանությանը. ՀՅԴ

Փետրվարի 8-ին Երևանում` ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մեծ դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ հանդիպել է ՀՅԴ Հայաստանի կառույցի մարմինների ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ-ից  հայտնում են, որ հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումները և դրանց ազդեցությունները Հայաստանի վրա։ Բանախոսն անդրադարձել է ինչպես համընդհանուր զարգացումներով պայմանավորված իրողություններին, այնպես էլ առանձին երկրներում ստեղծված իրավիճակների վերլուծությամբ ներկայացրել հայկական համայնքների խնդիրներն ու կարիքները։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը  փաստել է, որ Դաշնակցությունն իր աշխատանքների ընթացքում մշտական կապի մեջ է Արցախի ղեկավարության և պատասխանատու պաշտոնյաների հետ։ Հակառակ դրան՝ ՀՅԴ-ն շարունակում է արմատական հակասությունների մեջ գտնվել ՀՀ գործող իշխանությունների հետ, և, ՀՀ իշխանությունների հակապետական, հակաարցախյան և հակազգային քայլերի ու ծրագրերի չեզոքացմանը զուգահեռ, Դաշնակցության օրակարգում է Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ՀՀ-ում  ազգային  իշխանության ձևավորումը։

Leave a Reply

Your email address will not be published.