ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պետք է փոխվի ժամկետային զինծառայության բովանդակությունն ու կառուցվածքը, և պետք է անցնել պրոֆեսիոնալ բանակի.
«Ուրախ եմ, որ մենք, կարծես թե, մտնում ենք գործնական փուլ՝ ևս մի կարևոր բարեփոխում իրականացնելու, երբ հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով վեց ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, և «Պաշտպան հայրենյաց»-ի տրամաբանությամբ անցնեն ավելի երկարաժամկետ պայմանագրային զինծառայության»։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, թե նախագիծը մշակված է և դրված հանրային քննարկման. «Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք»,- ասաց նա՝ խոսելով ծրագրի գործարկման ժամկետների մասին։
Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց կանանց համար ԶՈՒ-ում թարմ ենթակառուցվածքներ ունենալու հարցը։