Panorama.am-ը գրում է.
«Դեկտեմբերի 12-ից մինչև հիմա հանրապետության մասշտաբով ծնվել է 215 երեխա, 18-ը եղել են անհաս նորածիններ: Եթե մենք համեմատում ենք 2022 թ-ի հետ , ապա կենդանածիններից 9 տոկոսը եղել է անհաս, իսկ էս շրջանում եղել է մի փոքր աճ»,-ասել է Ստեփանակերտի ծննդատան նորածնային ինտենսիվ հսկողության և թերապիայի բաժանմունքի վարիչ Նինա Հովհաննիսյանը։
Բժշկուհու խոսքով՝ անհաս նորածինների թվի աճը հիմնականում կապված է հղիության բարդությունների, վաղաժամ ծննդաբերությունների հետ: Հիմնական պատճառը՝ սթրեսն է: Ամենօրյա սթրեսներից զերծ չի նաեւ ծննդատան բուժանձնակազմը: Խնդիրները շատ են, դրանց լուծման հնարավորությունները քիչ:
«Հովհարային անջատումները իր հերթին, գազի ընդհատումներով մատակարարումը իր հերթին չի թողնում, որ նորմալ ջերամաստիճան պահպանվի պալատներում, դրա պատճառով հաճախ ունենում ենք հիպոթերմիայի խնդիր: Սա ինտենսիվ թերապիայի բաժանմունքն է, այստեղ գտնվում են պրոբլեմատիկ խնդիրներով երեխաներ, և այստեղ ցանկալի չէ, որ ինչ-որ հատվածում ջերմաստիճանը իջնի, որովհետև կարող է բացասական ազդեցություն ո ւնենալ»,-ասել է նա Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ստեփանակերտի ծննդատան ծննդաբերական բաժամունքի ավագ մանկաբարձուհի Անուշ Եսայանն էլ ավելացնում է՝ կյանքի ճանապարհը փակ է, կտրված ենք աշխարհից, բայց մենք չենք տրվում էմոցիաների և ոչ էլ սադրանքների:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։