Մարտի 31-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ: Նրանք ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով մայրաքաղաքի Խորենացու փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 44 և 31 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Տոյոտա»-ով հանդերձ։ Խուզարկությամբ 31-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ձերբակալվածները 45-ամյա Գևորգ Մանուկյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արսեն Կիրակոսյանն են։
Գևորգ Մանուկյանը հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է։