Բաց TV-ն առանձնացրել և ձեզ է ներկայացնում պատմության մեջ այս օրը՝ ապրիլի 3-ին, տեղի ունեցած հիշարժան իրադարձությունները՝ ամենահետաքրքիր մանրամասներով։
1879 թվականի ապրիլի 3-ին Սոֆիան դառնում է Բուլղարիայի մայրաքաղաքը։ Ներկայումս Սոֆիան Բուլղարիայի տնտեսական, առևտրային, մշակութային, կրթական կենտրոնն է, որտեղ գործում են երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունները, առևտրական ընկերությունները, մշակութային օջախները, համալսարանները։ Սոֆիան համարվում է նաև Եվրոպայի առավել հյուրընկալ քաղաքը։
Այսօր անհնար է պատկերացնելն մեր կյանքն առանց բջջային հեռախոսների։ Հենց 1973 թվականի այս օրն է Նյու Յորքում գրանցվել բջջային հեռախոսի առաջին զանգը։
Ամերիկացի բիզնես մագնատ, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի` Բիլ Գեյթսի համար ապրիլի 3-ը, թերևս, ամենահաջող օրերից չէր։ 2000 թվականի հենց այս օրը վերջինս Microsoft-ի գների անկման հետևանքով կորցրեց 12 միլիարդ դոլար։
1933 թվականի ապրիլի 3-ին բրիտանացի օդագնացներն առաջին թռիչքն են իրականացնում Էվերեստ լեռնագագաթի վրայով։ 2006 թվականի դրությամբ գրանցված է 3,050 լեռնաբարձրացում 2,062 անձանց կողմից և 203 մահ՝ լեռան վրա։ Պայմանները լեռան վրա այնքան դժվար են փրկարարների համար, որ մահացածների դիակների մեծ մասը մնում է այնտեղ, որտեղ մարմինն ընկել է, դրանց մի մասը տեսանելի է բարձրանալու ստանդարտ արահետներից։
Հոլիվուդի գլխավոր կնքահայրը՝ Դոն Կոռլեոնեն, նույն ինքը հանրահայտ դերասան Մառլոն Բրանդոն ծնվել է 1924 թվականի ապրիլի 3-ին։ Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված 1999 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 4-րդ տեղում է։ Բրանդոն մեկն էր այն երեք դերասաններից, մյուս երկուսը Չարլի Չապլինն և Մերիլին Մոնրոն են, որն ընդգրկվել է աշխարհահռչակ Time ամսագրի 1999 թվականին լույս տեսած «Դարի ամենակարևոր 100 մարդկանց» ցուցակում։