«1889 թվականի ապրիլի 20-ին է ծնվել Ադոլֆ Հիտլերը». Պատմության մեջ այս օրը

«1889 թվականի ապրիլի 20-ին է ծնվել Ադոլֆ Հիտլերը». Պատմության մեջ այս օրը

Այսօր ապրիլի 20-ն է՝ տարվա 110-րդ օրը։ 2023 թվականի ավարտին մնացել է 255 օր։ Բաց TV-ն առանձնացրել է պատմության մեջ այս օրը տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները։

1972 թվականի ապրիլի 20-ին Ջոն Յանգի հրամանատարությամբ «Ապոլոն 16» տիեզերանավը կատարում է Լուսնէջք։ Տիեզերանավում են եղել նաև Չարլզ Դյուկը և Քեն Մաթինգլին։ Յանգն ու Դյուկը Լուսնի վրա մնացել են 71 ժամ 2 րոպե։

1884 թվականի այս օրն է ծնվել արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանը։ Վարուժանի կյանքը ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Վարուժանը ոգենշչվում էր  համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերով՝ միաժամանակ պահպանելով իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ 1915 թ. ապրիլի 24-ին Վարուժանը այն մտավորականների ու հասարակական գործիչների շարքում էր, որոնք ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ 26 օգոստոսի 1915 թ., տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին դաժանորեն սպանվել է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։

Նացիստական Գերմանիայի առաջնորդ, Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը նույնպես ծնվել է 1889 թվականի ապրիլի 20-ին։  Նա դարձել է Գերմանիայի կանցլեր 1933 թվականին և 1934 թվականին`ֆյուրեր։ Իր դիկտատուրայի օրոք 1933-ից 1945 թվականներին նա նախաձեռնել է Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում` նռրխուժելով Լեհաստան։ 1939 թվականի սեպտեմբերին։ Հիտլերը պատերազմի ընթացքում համակարգում էր ռազմական գործողությունները և եղել է Հոլոքոստի գլխավոր կազմակերպիչներից մեկը։ 1945 թվականի ապրիլի 30-ին, երբ ԽՍՀՄ զինվորները արդեն Ռայխ Կոնցելարիայի մոտ էին, Հիտլերը կրակեց ինքն իր վրա, իսկ կինը՝ Եվա Բրաունը խմեց ցիանիդ տեսակի թույն։ Նրանց մարմինները տարվեցինն Ռայխ Կանցելարիայի հետրևի այգի, որտեղ դրվեցին ռումբի պայթյունից առաջացած փոսի մեջ, ողողվեցին բենզինով և այրվեցին, քանի որ Կարմիր բանակի զինվորներն արդեն շատ մոտ էին։

Չինաստանում էլ այսօր նշվում է չինարենի օրը։ Չինարենը սինո-տիբեթական ընտանիքի ճյուղերից մեկն է։ Սկզբնական շրջանում այն Չինաստանի հիմնական էթնիկ խմբի՝ խան ազգության լեզուն է։ Իր ստանդարտ ձևով չինարենը ՉԺՀ-ի և Թայվանի պաշտոնական լեզուն, ինչպես նաև ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկը։ Չինարենը ժամանակակից ամենատարածված լեզուն է՝ ընդհանոր 2,3 միլիարդ խոսողներով։

Leave a Reply

Your email address will not be published.