Պատմության մեջ այս օրը՝ ապրիլի 25-ը, նշանավորվել է մի շարք հետաքրքիր իրադարձություններով։ Բաց TV-ն առանձնացրել է ամենաուշագրավ և հետաքրքիր դեպքերը։
1940 թվական այս օրն է ծնվել աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն, ով Առավելապես հայտնի է իր գանգստերական և մաֆիայի մասին ֆիլմերում կերտած հերոսներով, որոնցից ամենանշանավորներն են Մայքլ Կոռլեոնեն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և Տոնի Մոնտանան՝ «Սպիով դեմքը» ֆիլմերում։ «Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար ստացել է Օսկար՝ լավագույն դերասանի համար անվակարգում, դրանից առաջ 7 անգամ ներկայացվել է Օսկար մրցանակի։
Հոլանդացի նշանավոր ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը նույնպես ծնվել է ապրիլի 25-ին, 1947 թվականին։ Յոհանն ուներ հիանալի արագություն՝ վայրկյանում գրեթե 8 մետր։ Հավաքականում առաջին անգամ խաղացել է 18 տարեկան հասակում։ 1973 թվականին նա տեղափոխվեց «Բարսելոնա»։ Որպես մարզիչ «Բարսելոնայում» հասավ փառահեղ նվաճումների՝ 6 տարում նա նվաճելով 12 գավաթ։
Ժամանակակից ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը՝ Ռաֆայել Վարանը ևս այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ Ֆուտբոլիստը ծնվել է 1993 թվականին։ Իսպանիայի առաջնության ընթացքում Վարանը անցկացրել է 167 խաղ, որից 100-ը լիարժեք հանդիպում, իսկ 67 անգամ դուրս է եկել փոխարինման և ոչ մի անգամ քարտ չի ստացել։ Չեմպիոնների լիգայում Վարանը խաղացել է 4 խաղ՝ 3-ը խմբային փուլում, 1-ը՝ 1/4 եզրափակչում։ Իսպանիայի գավաթում Վարանը խաղացել է 2 խաղ և խփել է 2 գոլ Բարսելոնայի դարպասը։ Ռեալի հետ Վարանը 2 անգամ հաղթել է Լա Լիգան և 3 անգամ՝ Չեմպիոնների Լիգան։
1719 թվականի այս օրը Լոնդոնում լույս է տեսնում Դանիել Դեֆոյի հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպը։ «Ռոբինզոն Կրուզո» վեպը սկիզբ է դրել դասական անգլիական վեպին, և դրա շնորհիվ տարածում է գտել կեղծ փաստագրական գեղարվեստական արձակը․ այն հաճախ անվանում են անգլերեն առաջին «իսկական» վեպը։ Հետագայում, սակայն, վեպը փոխել է ընթերցողների շրջանակը և դարձել մանկական գիրք։ Լույս տեսած օրինակների քանակով երկար ժամանակ բացառիկ տեղ է զբաղեցրել ոչ միայն Դանիել Դեֆոյի ստեղծագործությունների շարքում, այլև ընդհանրապես գրքերի աշխարհում։
Ապրիլի 25-ին նշվում է նաև ԴՆԹ-ի օրը։ ԴՆԹ-ն հայտնաբերվել է 1869 թվականին Ֆրիդրիխ Միշերի կողմից։ Սկզբում նա այն անվանել է նուկլեին, բայց հետագայում, երբ բացահայտում է այդ նյութի թթվային հատկությունները, վերանվանում է՝ նուկլեինաթթու։