Երեկ Գյումրիում ՌԴ 2 քաղաքացիների են կողոպտել, հայտնում է ոստիկանությունը։
Մասնավորապես, փետրվարի 3-ին, ժամը 06։45-ին, ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ ժամը 03։00-ի սահմաններում ընկերուհու հետ եղել են Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, երբ իրենց է մոտեցել «Նիվա» մակնիշի մի մեքենա։
Մեքենայից իջած 3 անձինք սկսել են խուզարկել իրենց. իր մոտից վերցրել են դրամապանակը և հեռախոսը, իսկ ընկերուհու մոտից՝ նրա և իր ՌԴ քաղաքացու անձնագրերը և հեռախոսը, վիճաբանել են իրենց հետ, ինչից հետո 3 անձանցից մեկը ՌԴ քաղաքացիներից մեկի դրամապանակից վերցնելով 910 եվրո՝ հեռացել են: