Նիկոլ Փաշինյանի համար Սիսիանում ՔՊ-ի հաղթանակը դարձել է կենաց-մահու խնդիր: Մոբիլիզացվել են բոլոր ուժերը։ Պարգևավճարներ պահանջող 36 պատգամավորների օգնականները այդպես էլ պարգևավճար չեն ստացել։ Թուրքիայում կրկին երկու անգամ երկրաշարժ է եղել։ Փլուզված շենքերի փլատակների տակից հանվում են մահացածներ, որոնց մահը վրա է հասել ցրտի հետևանքով։ Փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում ապրող հայազգի երգչուհին և իր ամուսինը։ Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ իր հետ բերել է Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ, ըստ որի ՊՆ-ի 71 գույք փոխանցվում է պետական գույքի կառավարման կոմիտեին, որից հետո այն պետք է վաճառվի:
Մանրամասները տեսանյութում՝