Արարատ Միրզոյանը մեծ չափազանցություն անվանեց Երեւանի եւ Մոսկվայի հարաբերություններում ճգնաժամի մասին կարծիքը

Արարատ Միրզոյանը մեծ չափազանցություն անվանեց Երեւանի եւ Մոսկվայի հարաբերություններում ճգնաժամի մասին կարծիքը

Հայաստանն ու Ռուսաստանը ունեն դաշնակցային հարաբերություններ, ընդարձակ օրակարգ։ Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրիչ Ռադմանի հետ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճգնաժամ կա Մոսկվայի հետ հարաբերություններում։

Նախարարի խոսքով՝ շատ հարցերում կա համաձայնություն, իսկ որոշ հարցերում կա նաեւ հանրային անհամաձայնություն, օրինակ՝ ՀԱՊԿ-ի գնահատականների վերաբերյալ։ Դա ճգնաժամ անվանելը մեծ չափազանցություն կլինի, ընդգծեց նախարարը։

«Մենք կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, քննարկում ենք բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաձայնություն կա եւ դեռեւս չկա»,- ասաց Միրզոյանը։

Leave a Reply

Your email address will not be published.