Դատարանը բավարարել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենին կալանավորելու միջնորդությունը։ Տեղեկությունը հայտնեցին դատախազությունից: «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ աջակցություն կցուցաբերվի բոլոր այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիների, մասնավորապես, նրանք, որոնք կունենան հաշմանդակության կարգավիճակ, կամ կլինեն նպաստ ստացող ընտանիքի անդամներ:
Մանրամասները տեսանյութում՝