Մարտի 31-ին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 7-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է։ Վթարի հետևանքով «Նիսան» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 36-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 7-ամյա և 26-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ապրիլի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 7-ամյա աղջիկը մահացել է:Կատարվում է նախաքննություն։
Մանրամասները՝ տեսանյութում