Երևանի տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար ձեռք է բերվել ևս 150 նոր ավտոբուս։
«Ներկրված Zhongtong ավտոբուսները թույլ կտան քաղաքային տրանսպորտի 9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը», – հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը։
Նրա խոսքով՝ ծրագրի ընթացքում նախատեսվում է 6.6 մլրդ դրամի ավտոբուս և պահեստամաս, 492 նոր աշխատատեղ՝ 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախագծով առաջարկվում է բավարարել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը մաքսատուրքից ազատելու հայտը։
Նշենք, որ ավտոբուսները մաքսազերծումից հետո երթուղի դուրս կգան։