Դեկտեմբերի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 54-ամյա Արամ Ս.-ն և հայտնել է, որ «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված իր հարազատը մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Արամ Ս.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 2 շաբաթ առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոնում բուժաշխատողների կողմից պատշաճ բուժում չնշանակելու հետևանքով իր որդին՝ 16-ամյա Կոնստանտին Ս.-ն, ով հետո տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։