Իսրայելում բողոքի ակցիաները չեն հանդարտվում ավելի քան երկու ամիս։ Տարբեր քաղաքներում շարունակվում են երկրի պատմության մեջ ամենամեծ բողոքի ակցիաները՝ ընդդեմ դատավորների լիազորությունները սահմանափակելու կառավարության քայլերի:
Ուկրաինան Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին ուղարկել է իր հայրենիք՝ Վրաստանում իրավիճակը ապակայունացնելու և երկիրը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար։ Այս մասին կիրակի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Մանրամասները՝ տեսանյութում: