2021-ի հունվարից ՌԴ-ի մասնաբաժինը ՀՀ-ի զենքի ձեռքբերման մեջ նախկին 96%-ից նվազել է մինչև 10%-ի. ԱԽ քարտուղար

2021-ի հունվարից ՌԴ-ի մասնաբաժինը ՀՀ-ի զենքի ձեռքբերման մեջ նախկին 96%-ից նվազել է մինչև 10%-ի. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերություն եթերում պարզաբանել է, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ-ն որոշել է, որ պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը։

 

«Առաջին հերթին, երբ 2021-ից սկսած՝ փորձել ենք զենք գնել Ռուսաստանի Դաշնությունից, պայմանագրեր ենք կնքել, նաև բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել Ռուսաստանի հետ, որպեսզի համատեղ այդ բարեփոխումներն իրականացնենք:

 

Բայց այդ, բարեփոխումների փոխարեն Հայաստանի վրա մայիսին, նոյեմբերին հարձակումներ են եղել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը: Անհրաժեշտ ասելով՝ նկատի ունեմ գնված զենքը։ Այդ ամբողջ 250 միլիոնը 2021 թվականից սկսած պայմանագրեր են, և մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել: Հայտնիներից մեկը Հնդկաստանն էր, վերջերս՝ Ֆրանսիան, ԵՄ տարբեր երկրներ, և բազմաթիվ այլ երկրների հետ սկսել ենք աշխատել», – Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

 

2021 թվականի հունվարից Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի զենքի ձեռքբերման մեջ նախկին 96%-ից նվազել է մինչև 10%-ի։

 

«ՀՀ-ն 2020թ․-ին իր ռազմատեխնիկական ամբողջ համագործակցության 96 տոկոսը ՌԴ-ի հետ էր, 2021թ․-ի հունվարից մինչ այսօր մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ։ Այդ պայմանագրերի մեջ այս պահին ՌԴ-ի ծավալը 10 տոկոսից էլ ցածր է կազմում»,-ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.