2023-ին Հայաստան է ներմուծվել 84 հազար ավտոմեքենա. Դա 83 տոկոսով ավելի է 2022-ի ցուցանիշից. ՊԵԿ փոխնախագահ

2023-ին Հայաստան է ներմուծվել 84 հազար ավտոմեքենա. Դա 83 տոկոսով ավելի է 2022-ի ցուցանիշից. ՊԵԿ փոխնախագահ

2022-ին Հայաստան ներմուծվել է շուրջ 46 հազար թեթեւ մարդատար ավտոմեքենա, իսկ 2023-ին՝ շուրջ 84 հազար, այսինքն ներմուծումն աճել է շուրջ 83 տոկոսով: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը:

 

«Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներով պայմանավորված, ավտոմեքենաները ՌԴ չէին ներմուծվում երրորդ երկրներից, շատ դեպքերում այս աճը պայմանավորված է նրանով, որ ներմուծվում էին մեքենաները Հայաստանի ռեզիդենտ կազմակերպությունների կողմից, եւ արտահանվում էր դեպի ԵԱՏՄ երկրներ»,-ասաց նա:

 

Թամազյանը հավելեց, որ քանի որ Ռուսաստանում 2023-ի օգոստոսին ընդունվեց օրենք, որով ուտուլիզացիոն վճարի անգամներով ավելացում տեղի ունեցավ, հետեւաբար, 2023-ի օգոստոսին նկատվում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծման նվազում:

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.