Արամ Վարդանյանից՝ Վստրեչի ապերից պահանջում են բռնագանձել ապօրինի ծագման գույքը. գործը դատարանում է
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 2-ին շարունակվել է Արամ Վարդանյանի, նրա որդու և դստեր դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Դատախազությունը պահանջում է Արամ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ռոստոմյան փողոց 7/5 հասցեում գտնվող…
