Այսօր երբ ես ուզում եմ գնալ Արցախ, ինձ ռուսը, ադրբեջանցին չի կանգնեցնում, ինձ կանգնեցնում է հայ զինվորը.Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Այսօր երբ ես ուզում եմ գնալ Արցախ, ինձ ռուսը, ադրբեջանցին չի կանգնեցնում, ինձ կանգնեցնում է հայ զինվորը.Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Ինչպես գրում է Panorama.am-ը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել է.

«Ես ունեմ ինֆորմացիայի լրջագույն պակաս, որպեսզի հասկանամ, թե որտեղ ենք մենք։ Այսօր երբ ես ուզում եմ գնալ  Արցախ, ինձ ռուսը, ադրբեջանցին չի կանգնեցնում, ինձ կանգնեցնում է հայ զինվորը և ասում՝ չես կարող գնալ։ Ուրեմն ո՞վ է փակել ճանապարհը։ Այս ամենն արվում է Հայաստանի այսօրվա իշխանության թույլտվությամբ, թողտվությամբ, և այո, ես լրջագույն կասկած ունեմ, որ համաձայնությամբ, այստեղ ես թաքուն համաձայնություն եմ տեսնում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, որը երևի հետո կբացահայտվի։

Սա պետք է քանդել, բացել և այո, ես անթաքույց եմ եղել այս իշխանությունների քննադատության մեջ, շարունակելու եմ լինել, բայց չեմ էլ կիսում այն ծայրահեղ առավելապաշտական քարոզները, որոնք այն պարզ մտածումն ունեն, թե հենց սրանք հեռանան, ամեն ինչ  լավ է լինելու։ Ո՛չ, շատ ավելի վատ է լինելու, որովհետև այնպիսի փոսի մեջ ենք, որ այդ փոսի մեջից դուրս գալը շատ դժվար է լինելու»,–ասաց արքեպիսկոպոս Աջապահյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Leave a Reply

Your email address will not be published.