Վշտացած եմ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից.Նիկոլ Փաշինյան

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստների։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- ասված է Նիկոլ Փաշինյանի ցավակցական հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին

Ադրբեջանի «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները. «Թաթոյան հիմնադրամ»

Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հունվարի 11-ին տեղադրել է մյուս «էկոակտիվիստ» գործակալների մասնակցությամբ տեսանյութ, որտեղ հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական հայասպան մտադրությունները. ևս մեկ ապացույց, որ նրանք որևէ կապ չունեն շրջակա միջավայրի հետ: Մասնավորապես, նրանք միասին երգում են մի երգ, որն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի…

Կարդալ ավելին

Որքա՞ն կարող է կազմել Թուրքիայում երկրաշարժից կրած վնասը

Թուրքիայում երկրաշարժից վնասը կարող է կազմել 15 մլրդ դոլար, հաշվարկում են ռիսկերի կառավարման տեղական գործակալությունները: Նրանց տվյալներով՝ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, հաշվարկվում է 4 հազարից մինչեւ 16 հազար մարդ, եթե գումարվեն Սիրիայում տուժածները։ Թուրքիայի ողջ հարավում բոլոր շինությունները փլվել են։

Կարդալ ավելին

Աշխատանքներ են տարվում Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ. ՀՀ ԱԳՆ մամոուլի քարտուղար

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։ Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ…

Կարդալ ավելին