Այսօրվա երկրաշարժն ամենաավերիչն է 1939-ից վեր. էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմամբ՝ այսօր վաղ առավոտյան երկրի հարավային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժը Թուրքիայի տարածքում գրանցված ամենաավերիչ տարերային աղետն է 1939 թվականից ի վեր։ «Այսօր առավոտյան 4 անց 17 րոպեին մեր երկրում տեղի ունեցավ ամենածանր տարերային աղետը 1939 թվականի Էրզինջանի երկրաշարժից հետո», – հայտարարել է Էրդողանը։ Էրզինջան (Երզնկա) քաղաքի մերձակայքում 1939 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժի…

Կարդալ ավելին

Տիգրան Մեծի պողոտայում գտնվող մանկապարտեզում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Փետրվարի 6-ին, ժամը 17:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի 13/3 հասցեում գտնվող մանկապարտեզում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման…

Կարդալ ավելին

«Այդօրինակ արտահայտությունները չեն բխում հայ ժողովրդի շահերից, ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին»․ Արցախի ԱԺ-ն խստորեն դատապարտել է Գուրգեն Արսենյանի վտանգավոր վարքագիծը

Արցախի խորհրդարանի խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել՝ դատապարտելոեվ ՀՀ ԱԺ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,  գործարար Գուրգեն Արսենյանի վարքագիծը․ «Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում  հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային – ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:…

Կարդալ ավելին

Վշտացած եմ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի սարսափելի լուրից. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին՝ ցավակցական խոսք հղելով: «Վշտացած եմ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի սարսափելի լուրից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», – գրել է ԱԺ խոսնակը: Ավելի վաղ Սիմոնյանը ցավակցական խոսք էր հղել նաև Սիրիայի երկրաշարժի հետ կապված։

Կարդալ ավելին