Վշտացած եմ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի սարսափելի լուրից. Ալեն Սիմոնյան

Feb 6, 2023 16:50
72

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին՝ ցավակցական խոսք հղելով:

«Վշտացած եմ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի սարսափելի լուրից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», – գրել է ԱԺ խոսնակը:

Ավելի վաղ Սիմոնյանը ցավակցական խոսք էր հղել նաև Սիրիայի երկրաշարժի հետ կապված։

Մեկնաբանություն