Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի, երկուշաբթի թուրքական հեռուստատեսության եթերում հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք ստացել ենք 2824 շինության ավերման տվյալներ, մեր 1014 քաղաքացի գրանցված է որպես մահացած»,- ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 912 զոհի մասին՝ նշելով, այս ցուցանիշը կարող է աճել։
Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում ավերածություններ են տեղի ունեցել։ Իշխանությունների հաղորդմամբ՝ երկրաշարժին հաջորդել է 22 հետցնցում, որոնցից վերջինի ուժգնությունը կազմել է ավելի քան 6 մագնիտուդ։ Հետցնցումներից ամենահզորի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ: