Թուրքիայում փլատակների տակ մնացածները մահանում են ցրտից

Մարաշի  Փնարջըքի մոտ տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով փլուզված շենքերի փլատակների տակ շատերը մահանում են ցրտից։ Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ադըյաման քաղաքում շարունակվող փրկարարական աշխատանքների ժամանակ փլատակների տակից հանվում են մահացածներ, որոնց մահը վրա է հասել ցրտի հետեւանքով։ Այսինքն փլատակների տակ մարդիկ ցրտից մահացել են։ Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի…

Կարդալ ավելին

Եկել է Սեյրան Օհանյանին «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ օրենքի առաջ հավասար են բոլորը, անգամ՝ ուսադիր կրողները: «Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի կամ իր փայատերերը, կամ  իրեն հրաման տվողները իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝  անդրադառնալով Սեյրան…

Կարդալ ավելին

Շոյգուն հայտնել է նոր տարածքների գրավման մասին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «հաջող» է որակել ռազմական գործողությունների զարգացումը ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ուգլեդարի և Արտյոմովսկի շրջանում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ներկայումս ռազմական գործողությունները հաջողությամբ են զարգանում  Ուգլեդարի և Արտյոմովսկի շրջաններում», – երեքշաբթի ասել է Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած նիստի ժամանակ։ Նրա խոսքով՝ Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններում ռուսական զորքերի հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել են Սոլեդարը,…

Կարդալ ավելին

Իրանը հերքել է Ռուսաստանի հետ համատեղ ԱԹՍ-ների արտադրության գործարանի կառուցման մասին լուրերը

Թեհրանը հերքում է The Wall Street Journal-ի պնդումները, թե Իրանն ու Ռուսաստանը, իբր, համատեղ անօդաչու սարքերի գործարան են կառուցում։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին։ «Զենք արտահանողներն ու պատերազմներ հրահրողները փորձում են արդարացնել իրենց երկկողմ գործողությունները եւ պատերազմի ծրագրման սխալ հաշվարկները՝ կեղծելով լուրերով,- Mehr գործակալությանը ասել է նա,-դա սխալ տեղեկություն է։…

Կարդալ ավելին