Շոյգուն հայտնել է նոր տարածքների գրավման մասին

Շոյգուն հայտնել է նոր տարածքների գրավման մասին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «հաջող» է որակել ռազմական գործողությունների զարգացումը ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ուգլեդարի և Արտյոմովսկի շրջանում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայումս ռազմական գործողությունները հաջողությամբ են զարգանում  Ուգլեդարի և Արտյոմովսկի շրջաններում», – երեքշաբթի ասել է Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններում ռուսական զորքերի հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել են Սոլեդարը, Կլեշչեևկան, Պոդգորնոեն, Կրասնոպոլյեն, Բլագոդատնոեն, Լոբկովեն, ինչպես նաև Նիկոլաևկան։

Leave a Reply

Your email address will not be published.